▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե պետական լիազոր մարմիններն իրենց տեղում լինեին, Հայրիկյանին «ագենտ» անվանած «սուկաները» նույնպես իրենց տեղում կլինեին»

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրում է․ «Լսեցի Պարույր Հայրիկյանի էմոցիոնալ ելույթը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ որոշ անձինք, նրա քաղաքական գնահատականների հետ անհամաձայնությունից ելնելով, նրան անվանել են ԿԳԲ-ի գործակալ։

Քաղաքական և քրեական աշխարհում ընդունված է պարզ ու չգրված սկզբունք․ այն անձը, ով դատարանի կողմից սահմանված պատիժը կրում է ամբողջությամբ՝ առանց օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից, չի կարող դիտարկվել որպես պետական այս կամ այն մարմնի գործակալ։

Պարույր Հայրիկյանն իր գաղափարական պայքարի համար երեք անգամ ազատազրկվել է՝ ընդհանուր առմամբ կրելով տասնութ տարվա ազատազրկում։ Այդ տասնութ տարին նա կրել է ամբողջությամբ՝ գուլագներում, ընդ որում՝ շուրջ հինգ տարի՝ «բուռ» կոչվող մահվան խցերում։

Հայտնի է, որ Հայրիկյանը երբեք չի դատապարտվել առերևույթ ընդհանուր հանցագործությունների համար։ Նրա ազատազրկումը բացառապես պայմանավորված է եղել գաղափարական պայքարով։ Այդ նույն գաղափարներն էին, որոնք 1990-ականներին դարձան նորանկախ Հայաստանի պետականության հիմնասյուներից։

Արդարացվելուց հետո, երբ պետությունը նրան առաջարկեց փոխհատուցում, Պարույր Հայրիկյանը հրաժարվեց՝ ասելով․ «Հայրենիքից չեն նեղանում»։ Նա պայքարել է ռեժիմի դեմ և, իրավամբ, հաղթել է այդ ռեժիմին։

Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես։ Դու գեներալի սիմուս ես։

Դու հաղթել ես մի ռեժիմի, որին ամբողջ աշխարհը չկարողացավ հաղթել։

Հայրիկյանի նման հզոր ու անպարտ տեսակը պատիվ կբերի աշխարհի ցանկացած պետության։

Հիշեք․ բնության մեջ ամեն կենդանի էակ իր դերն ու նշանակությունն ունի։

Ցավոք, եթե պետական լիազոր մարմիններն իրենց տեղում ու դերում լինեին, Հայրիկյանին «ագենտ» անվանած «սուկաները» նույնպես իրենց տեղում ու դերում կլինեին, իսկ Պարույր Հայրիկյանը վաղուց կլիներ Հայաստանի Ազգային Հերոս»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more