▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ուղղակի բողոքում եք բողոքելու համար, այդպես ընդդիմություն չեն դառնում

Հիմա Սահմանադրության մասին մի քանի բան ասեմ ու անցնեմ առաջ՝ սպասելով մասնագետների վերջնական գնահատականին ու հանրաքվեին:

Երկար տարիներ ընդդիմությունը պայքարում է, որ ընտրությունները համամասնական լինեն և բացառեն մեծամասնական ընտրակարգը: Հայեցակարգերի մեջ այդ կետը հստակ գրված է՝ լինելու են 101 պատգամավորներ համամասնական ցուցակով ընտրված: Ո՞րն է այստեղ բողքը մանրամասնեք, եթե ուղղակի բողոքում եք բողոքելու համար, այդպես ընդդիմություն չեն դառնում:

Նույն ընդդիմությունը ցանկանում էր, որ նախագահի լիազորությունները կրճատվեն:Հայեցակարգով նախագահի լիզաորությունները նմանվում են Անգլիայի թագուհու լիազորություններին՝ կա, բայց ոչինչ չի որոշում սկզբունքով, թե հիմա 7 տարի կպաշտոնավարի, թե 17 դա էական չի: Սակայն նախկին փորձը ցույց է տալիս, որ մեր նախագահները 2 անգամ են ընտրվում ու դա իրար հետ գումարած 10 տարի պաշտոնավարուման ժամկետ է կազմում, տվյալ պարագայում 1 անգամ կարող է պաշտոնավարել 7 տարի ժամկետով : Ստացվում է, որ կրճատվում է 3 տարով պաշտոնավարման ժամկետը:

Թերևս շահարկումների ու քննարկումների տեղիք են տալիս այս երկու կետերը, որոնց ես անրադարձա զուտ քաղաքական տեսանկյունից, իսկ մասնագիտական վերլուծությունը կթողնեմ սահմանադրագետ իրավաբաններին:

Հ.Գ. Սահմանադրությունը քեզ թույլ է տալիս հանրաքվեի ժամանակ կատարել այն ընտրությունը, որը ցանկանում ես: Տվյալ դեպքում եթե կողմ ես ԱՅՈ տարբերակն ես ընտրում, եթե դեմ ես՝ ՈՉ:

Հ.Գ.Գ. սահմանադրագետ դառնալու համար մարդիկ երկար տարիներ սովորում են:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more