▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նոր նախարար է գալիս, ապա նախորդի թիմն ինքնըստինքյան հեռանում է

Երեք տարբեր նախարարությունների յոթ նախարարի ու մի վարչապետի բացահայտ կամ ստվերային խորհրդական եմ եղել ու ներքին կարգին քաջ տեղյակ եմ, անտեղյակների համար ասեմ, որ եթե նոր նախարար է գալիս, ապա նախորդի թիմը՝ օգնականներ, խորհրդականներ, քարտուղարուհի, մամուլի քարտուղար, ինքնըստինքյան հեռանում են: Ձեզանից ոչ ոք չի աշխատի ձեր նախորդի մտերիմների հետ, հատկապես որ նախորդները, որպես կանոն, հեռանում են նեղացած և շատ կուզեն, որ իրենցից հետո եկածները տապալվեն, որպեսզի իրենք կարևորվեն:
Այնպես որ, ողջ ազգով մի բաժակ ջրում փոթորիկ անելու փոխարեն լուրջ հարցերի շուրջ մտորենք:

Պեպանյան Արծրուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more