▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք նույնիսկ 1 քմ հող հանձնելու լինեինք, այսքան չէինք պայքարի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եթե մենք նույնիսկ 1 քառ/սմ հող հանձնելու լինեինք, էսքան չէինք պայքարի: Երեկվանից ֆեյսբուքում նոր աժիոտաժ է տիրում: Ռուսական՝ եսիմ ինչ կայք եսիմ ում հղում անելով, մոտավոր սենց նյութա հրապարակել, որ մթոմ մենք համաձայն ենք, որ մեր հողերի մի մասը հանձնեց Ադրբեջանին՝ իրա՝ Մաքսային Միություն մտնելու համար: 
Ես զարմանաում եմ էն մարդկանց վրա ովքեր սկսել են էտ թեման բուռն քննարկել ու ամեն մեկը իրա կարծիքըը հայտնել: Տնաշեեներ ինչ եք խառնվել իրար, սկի հայկական մի կայք կա (դե անունը չտամ հո սաղ գիտեն), ով ամեն շաբաթ ասումա, որ Երևանը տալիս ենք Ադրբեջանցիքին, Արցախն էլ, ըստ իրանց, արդեն մի երկու տարի առաջ տվել պևրծել ենք ու դուք զարմանում եք, որ բյուջետային ռուսական կայքերը փողի համար տենց նյութեր չեն հրապարակի՞՞՞ 
Ուղղակի անիմաստա էտ թեմայի շուրջ քննարկում անել, քանի որ դա ուղղակի փողով գրած թեմայա... չնայած ինչ որ տեղ չեմ էլ զարմանում, որ քննարկում եք, քանի որ մեր ՖԲ հայերի մի մասը դաժե heqqin.az ադրբեջանական կայքի գրած կուտերն են ներս բերում ներքին դաշտ: 
Հարգելի հայրենակիցներ, մեր զինվորնեը ամուր կանգնած են սահմանին, մեր ազատամարտիկների ու հերոս զոհերի կյանքի շնորհիվ մենք մեր սահմանը պահել ենք ու հետ ենք բերել, մեր երիտասարդ քաջ անմահացած հերոսների շնորհիվ պահպանում ենք մեր հողերը, իսկ դուք ինչ որ ռուսական կայքի փողով հոդվածի կուտը եք ուտում... 
Եթե մի քառ/սմ հող տալուց լինեինք, հիմա էնքաաաաաան առիթներ էր եղել, բա սաղ էլ կտայինք... 
Ու ինչպես ինձ երեք տարի առաջ ԼՂՀ ԱԺ մի ազատամարտիկ-պատգամավոր ասաց. «Մենք տալու բան չունենք, բայց այ վերցնելու ունենք»:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more