▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ցեմզավոդն անօրինական պետք է խլես, պատասխանը դու ես տալու. Ծառուկյանի արձագանքը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ըստ որի, Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։

ԲՀԿ առաջնորդին դեռ վաղուց էին զգուշացրել, որ իր ակտիվության պատճառով վնաս կտան իր սեփականությանը։

«Ես ասել եմ՝ իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարող փոխել. 20 տարի առաջ սեփականացրած գործարանը, ասում է՝ վերցնելու ենք Ծառուկյանից ու տանք ժողովրդին, էլի ժողովրդինն է»,- քարոզարշավի ժամանակ նշեց Ծառուկյանը։

Նա ընդգծեց՝ սրանով իրեն չեն վախեցնելու։

«Ծառուկյանին վախացնում են, թե ցեմզավոդը տալիս եմ ժողովրդին, քո ցավն էլ տանեմ, օրենքի առաջ հավասար են բոլորը, եթե անօրինական պետք է խլես, պատասխանը դու ես տալու, պետությունն է տալու»,- նշեց Ծառուկյանը։

Դիտեք նաև՝ 

info@asekose.am/095519696
Հասարակություն more