Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ես մեր բանակի դուխն եմ սիրում....Էսօր ՀՀ ՊՆ հայտարարությունա տարածել, որ ԼՂՀ ՊՆ-ն զգուշացնումա (դե հա մի քիչ սիրուն չի, բայց թեման այլա), որ եթե ալիևստանի բանակը փորձի շարունակել սենց ակտիվ օդային սահմաններում հետույք խաղացնել, բոլոր միջոցները կձեռնարկվի, որպեսզի հնարավոր բոլոր վտանգները վերացվի...
Արա բա ո՞նց չսիրես սենց բանակի դուխը, ո՞նց հոգով հանգիստ չապրես երկրումդ, երբ սենց դուխով են սաղ ու ակամայից ուզում ես ռագատկեդ վեկալես գնաս սահմանին կանգնես մի բանով էլ դու օգտակար լինես...
Մենակ մեր բանակը կարա, իմանալով, որ ալիևանք Պուտնինց, Օբամայից ու եսիմ որ ջհանդամներից նավթի շնորհիվ լիքը զենք են առնում, բայց իրանց ըսկի բիբինին չլինի ու իրանք դուխով ասում ու հաստատ վստահ եմ, որ անում են... Ու էս ամեն ինչի մեջ ամենակայիֆը գիտեք՝ որնա, որ ԱԼիևյանք էտ զգուշացումը հաստատ կարդալու են ու հաստատ խելոք են մնալու, քանի որ վստահ են, որ մեր խոսքը գործ է...
Այ սենց բանակ ունենք է, որ լյուբոյ տեղ կարանք դուխով գլուխներս բարձր ֆռռանք ու հանգիստ գլուխներս բարձին դնենք.... Ապրեք բոլորդ, ես ձեր դուխին մեռնեմ....
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ