▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էշ-էշ դուրս տալու մասին»... Գառնի չի այցելել, բնակչի հետ միջադեպ էլ չի եղել

«Քանի որ վարչապետը Գառնի չի այցելել, բնականաբար, նման զրույց էլ չէր կարող ունենալ»,- այսպես է արտահայտվել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը` անդրադառանալով կայքերից մեկում հայտնված այն տեղեկությանը, թե իբրև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այցելելով Գառնի և լսելով բնակիչների բողոքի ձայնը, կոպտել է վերջիններիս ու հեռացել: Տվյալ նյութում մասնավորապես նշվում է.

«Վարչապետը եկել էր Գառնի, որպեսզի այստեղից խողովակաշարով ջուր  տաներ Արտաշատ: Բնական է, հենց միանգամից հանդիպել է գառնեցիների արդարացի բողոքի ձայնին: Անգամ լուրջ միջադեպ տեղի ունեցավ ու մեր «մեծն» վարչապետն իր քաղաքացուն ասաց`«էշ-էշ մի դուրս տուր»: Որից հետո ստացավ արժանի պատասխան` «Էշ երկրում եմ ապրում` էշ-էշ եմ խոսում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more