▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ******ը փորձում է Հայ Եկեղեցին վերածել մի նոր «Կյանքի խոսք»-ի». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին:
Մելիքյանը գրել է. «Էս անբարոյականի վաստակը կասկածի տակ է դնում Առաքելական ու Առաքելահաստատ մեր Եկեղեցու իշխանության աղբյուրը, որ է Աստված։
Եկեղեցում իշխանությունը չի կարող պատկանել ժողովրդին, քանզի Եկեղեցին հիմնել է ինքը՝ Քրիստոսը, իսկ Հայ Եկեղեցու նվիրապետությունը գլխավորում է Աստծո Օծյալը` Ամենայն Հայոց Հայրապետը։
Գերագույն դավաճանի ասածը մաքուր սրբապղծություն է։ Նա փորձում է Հայ Եկեղեցին վերածել մի նոր «Կյանքի խոսք»-ի»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։
Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։
Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more