Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ ոմանք կլինեն, որոնք փաշինյանական զառանցանքներից կհրճվեն, այդ մարդկանց առաջարկում եմ՝ գնահատել իրենց կուռքի բարոյականությունը.
Թե բա՝ Տեր-Պետրոսյանը «ընտրակեղծիքի հիմնադիր» ա: Չէ, իրո՞ք: Հասկանում եմ, որ ոմանք սա կարդալով միանգամից արձագանքելու են՝ «իհարկե, իրոք, տենց էլ կա»: Այ հենց ձեր համար եմ սա գրում: Բա եթե «իրոք» ա, դե գնահատեք մի մարդու, ով մի քանի տարի համագործակցել ա «ընտրակեղծիքի հիմնադիրի» հետ, կենացներ ա ձոնել, պնդել ա, որ այդ մարդը միշտ ճիշտ ա, պաշտպանել ա նրա թեկնածությունը, այդ մարդու ընտրացուցակով առաջին անգամ պատգամավոր ա ընտրվել, և այլն, և այլն, ու հիմա նրան անվանում ա «ընտրակեղծիքի հիմնադիր»: Այն ժամանակ չգիտե՞ր, թե ում հետ ա համագործակցում: Այսինքն՝ իմացել ու այնուամենայնիվ աստվածացրե՞լ ա: Դե գնահատեք նրա բարոյական կերպարը: Ու երբ հիմա էլ ձեռնտու չի, արդեն հիշել ա, որ այդ մարդը «ընտրակեղծիքի հիմնադիր» ա:
Նույնը Կաթողիկոսի պարագայում ա: Ծպտուն չի հանել, վարչապետ դառնալուց հպարտորեն նրա հետ «պատմական սելֆիներ» ա ինքնամոռաց հրապարակել, իսկ հիմա, երբ Եկեղեցին ծնկի չի գալիս իր առջև, կուսակրոնություն ա խաղացնում: Էս ա Նիկոլը՝ իր ողջ թշվառությամբ:
Ի դեպ, քանի որ ոմանք ու Նիկոլը էդքան վստահ են, որ 1996-ի ընտրությունները կեղծվել են, առաջարկում ու պահանջում եմ. քանի որ այդ ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը ողջ է և դուք՝ Նիկոլի գլխավորությամբ, այդքան շատ եք տենչում ամենուր արդարություն վերականգնել, ապա ԱԺ-ում իմպիչմենտի ներկա ֆոնին ինքներդ առաջադրեք Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ու միաձայն կողմ քվեարկեք: Առավել ևս, որ Նիկոլն արդեն ներողություն խնդրել ա Մանուկյանից:
Պահանջո՛ւմ եմ՝ վերականգնե՛ք արդարությունը»:
Դիտեք նաև՝