Հնդկաստանում երկվորյակ եղբայրներն ամուսնացել են երկվորյակ քույրերի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Քերալա նահանգի Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում։ Ամուսնական արարողությունը կատարել են երկվորյակ հոգևորականներ։ Վերջիններս ունեցել են շատ խիստ գրաֆիկ, որի պատճառով էլ սիրահար զույգերը ստիպված են եղել մի քանի շաբաթ սպասել:
Նորապսակներին օգնել են երկվորյակ պատանիներ, իսկ երկվորյակ աղջիկները նորապսակների վրա ծաղիկներ են նետել։
Երբ եղբայրները որոշել են ամուսնանալ երկվորյակ քույրերի հետ, հայտարարություն են տեղադրել տեղի թերթերում և ամուսնական ծանոթությունների կայքերում: Այսպես են նրանք ծանոթացել իրենց ապագա կանանց հետ: