▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդները «մատ» արեցին բոլորիս

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարժումն անսպասելի, բուռն և գեղեցիկ է: Երիտասարդները «մատ» արեցին բոլորիս: Սա ցույց տվեց, որ ամեն ինչ կորած չէ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ շնորհակալություն հայտնեց շարժման կազմակերպիչներին՝ ասելով.

«Փաստորեն ժառանգականությունը շարունակվում է: Սա կարծես թե հայրերի և որդիների թեստ էր: Մեր գործը շարունակողներ ունենք»:

Ինչ վերաբերում է ոստիկանների՝ հունիսի 23-ին  գործողություններին, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է՝

«Դա վայրենություն էր: Խաղաղ հավաքների սկզբունք կա, համաձայն որի՝ անկախ բնույթից, թե հավաքն ինչպիսին է՝ արգելված է, իրազեկված, թե ինքնաբուխ, եթե խաղաղ է, ոստիկանությունը միայն պետք է պաշտպանի: Ավելին, մարդկանց բերման ենթարկելուց հետո պահեցին ոչ թե 3, այլ 7-8 ժամ, հետո տարել են նարկոլոգիական կլինիկա: Բռնություն կիրառվել է նաև հուլիսի 6-ին»:

                                                                                               

Անի Կարապետյան

 

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարժումն անսպասելի, բուռն և գեղեցիկ է: Երիտասարդները «մատ» արեցին բոլորիս: Սա ցույց տվեց, որ ամեն ինչ կորած չէ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
 ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ շնորհակալություն հայտնեց շարժման կազմակերպիչներին՝ ասելով.
«Փաստորեն ժառանգականությունը շարունակվում է: Սա կարծես թե թեստ էր՝ հայրերի և որդիների: Մենք ունենք  գործը շարունակողներ»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more