▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունիում տնվորը բռնաբարել է տանտիրոջ 15-ամյա դստերը

«Փաստինֆո»-ն գրում է.

Մեր տեղեկություններով՝ արտակարգ դեպք է գրանցվել Էրեբունի վարչական շրջանում։ Վարձակալական հիմունքներով բնակվող երիտասարդը սեռական բնույթի ոտնձգություն է կատարել տանտիրոջ անչափահաս՝ 15-ամյա դստեր նկատմամբ։

Դեպքի մասին ահազանգել է հայրը՝ նշելով, որ տնվորն  իր դստեր հանդեպ սեռական գործողություններ է կատարում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել օրերս, աղջիկը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ հետազոտությունների։  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more