aravot.am-ը գրում է.«Էրեբունի» բժշկական կենտրոնում օգոստոսի 8-ին եռյակ է ծնվել: Նորածինների մայրը՝ 38 ամյա Անի Բադալյանն արդեն մեկ դուստր ուներ, բայց ամուսնու հետ որոշել էր դիմել արհեստական բեղմնավորման՝ «Էկո»-ի: Կինն ասաց, որ բնական ճանապարհով էլ կարող էր հղիանալ, սակայն ամուսնու հետ շատ էին ցանկանում միանգամից շատ երեխա ունենալ եւ անգամ ֆինանսական մեծ ծախսերը հետ չեն պահել ամուսիններին դիմել արհեստական բեղմնավորմանը. «Որոշեցինք «Էկո» անել, որովհետեւ հավանականությունը մի քանի բալիկի ծննդի ավելի շատ է: Ճիշտ է, հնարավոր է մեկ երեխա ծնվեր, բայց մենք ռիսկի գնացինք մեր բժշկուհու հետ եւ երեք էմբրիոն տեղադրեցինք, եւ Աստծո հաջողությամբ երեքն էլ դարձան բալիկ: 2 էմբրիոն էլ ունենք, 2-3 տարուց կգնանք նրանց հետեւից»,-ասաց Անի Բադալյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում