▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում որտե՞ղ կարելի է փորձել մատե, և ինչու՞ են այն նախըտրում Հռոմի պապը, Մարադոնան, Մեսսին...

Աշխարհի ամենահին ըմպելիքը` թեյը, խորհրդանշում է իմաստություն, հարմարավետություն և ընտանեկան ջերմություն: Մեր օրերում այն ամենատարածված և սիրելի ըմպելիքներից է:  «Թեյապաշտությամբ» առանձնանում է հատկապես Մեծ Բրիտանիան, իսկ օրինակ՝ ֆրանսիացիները նախընտրում են թեյը խմել խնձորով: Այսօր աշխարհի շատ երկրներում մեծ տարածում է գտել մատե թեյը, որը համարվում է արգենտինական մշակույթի անքակտելի մասը:

Այն եզակի, համեղ և սննդարար թեյի մի տեսակ է, պատրաստված է llex Paraguariensis ծառի տերևներից, որն աճում է միայն Հարավային Ամերիկայի մերձարևադարձային տարածաշրջանում:

Սա յուրահատուկ տոնուսավորող ըմպելիք է՝ կոֆեինի բարձր պարունակությամբ: Պատրաստվում է չորացված, մանրացված տերևներից, ունի ծխի բույր և մատուցվում է ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:

Մատեն լայնորեն տարածված է ինչպես Հարավային Ամերիկայի երկրներում, այնպես էլ Պորտուգալիայում, Լիբանանում և Սիրիայում: Մատեն ունի շատ առողջարար հատկություններ: Պարունակում է օրգանիզմի համար կենսակարևոր նշանակություն ունեցող  A, C, E, P և B խմբի վիտամիններ, որոնք բարեբնպաստ ազդեցություն են ունենում սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի, աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեության վրա, ինչպես նաև բարձրացնում է դիմադրողականությունը: Մատեն հանդիսանում է հանքային նյութերի աղբյուր. Պարունակում է կալիում, որի քանակությունը օրգանիզմում կարևոր է առողջ սրտի համար:

Այն նաև պարունակում է մագնեզիում, որը մասնակցում է սպիտակուցների սինթեզին, ինչն էլ ֆիզիկապես ուժեղ և առողջ լինելու կարևորագույն նախապայման է:

Կարմիր գինու նման մատեն նույնպես լի է պոլիֆենոլներով, որոնք հանդես են գալիս որպես հակաօքսիդանտներ: Վերջիններս օգնում են կանխել քաղցկեղածին բջիջիների աճը, օգնում են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունները:

Այն կարգավորում է նաև  արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում է արյունն ու ամբողջ օրգանիզմը հագեցնում թթվածնով:

Թեյի այս տեսակը էներգիայի հզոր աղբյուր է, այդ իսկ պատճառով շատ օգտակար է մտավոր և ֆիզիկական աշխատանքով զբաղվողների համար: Այն ունի մի շարք առավելություններ.

  • պահպանում է աշխատունակությունն ու երիտասարդությունը
  • կարգավորում է մարսողությունը
  • նվազեցնում է հոգնածությունը
  • ուժեղացնում է հիշողությունը
  • խթանում է ախորժակը

 

Մատեն մատուցվում է հատուկ երկաթե բաժակով եւ ձողիկով, ունի պատրաստման հատուկ եղանակ: Թեյի այս տեսակը միլիոնավոր մարդկանց սիրելի ըմպելիքն է այսօր: Թեյի այս առողջարար ու յուրահատուկ տեսակը այժմ արդեն կարող եք վայելել նաև Արամի 42/1 հասցեում գտնվող  «Նավավար» ձկնալի ըմպելարանում, ինչպես նաև «Ժան Պոլ» էքզիստենցիալ սրճարանում, որոնք մեծ ընդունելության են արժանացել ինչպես երիտասարդների, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարներում՝ Հռոմի պապը, Մարադոնան, Մեսսին, Նեյմարը, Չե Գեվարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more