Երևանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել և ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:
Վարազդատ Խոցանյանը այն մարդն է, ով պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ, վերջին թարմ դեպքը Քիմ Քարդաշյանն ու Շեյխուզի Մոզանն է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նրա վրա հարձակվել են մոտ 7 հոգով, որոնց մեջ կան նաև ախալքալաքցիներ, նախկին միլիպետի որդի: Ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է եղել, այնուհետև նրանք դաճանորեն ծեծել են անվտանգության աշխատակցին: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, մի շարք վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: