▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան Սիթի» վաճառացանցում առևտուր կատարողներ, ուշադիր եղեք

«Երևան Սիթի» վաճառացանցում առևտուր կատարողներ, ուշադիր եղեք գնվող ապրանքի գնապիտակի վրա նշված գումարի չափի և դրամարկղում տպվող անդորագրում նշված գումարի չափերի համապատասխանությանը:
Այսօր, ցուցափեղկում դրված խոզի մսի վրա դրված գնապիտակում 1 կգ միսը նշված էր 3700 դրամ, իսկ դրամարկղում` վճարում կատարելիս, անդորագրի վրա տպում էին 3900 դրամ:
Հարցմանը պատասխանեցին, որ գները փոխվել են, դրամարկղն արդեն նոր գնով է աշխատում, բայց դեռ չեն փոխել ցուցափեղկերի գնապիտակները:
Սա ուղղակի խորամանկ խարդավանք է: Չխաբվեք` ապրանք գնելիս: 
Իսկ դու` Սամվել Ալեքսանյան, ուզում է միլիարդատեր դառնաս` ժողովրդի հուշերում Լֆիկ ես մնալու: 
Ու ինչ ուզում է այսօր ունենաս, մեկ է` երեխա ժամանակ հեծանիվ չես ունեցել:

Արթուր Եղիազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more