yn.am-ը գրում է. «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և «Ինեկոբանկը» համատեղ սկսել են ամանորյա «Shopping» ակցիա, որի միակ նպատակը ՀՀ քաղաքացիների հաշվին գերշահույթ ստանալն է: ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսայանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում գնումներ կատարելիս հաճախորդին տալիս են նաև առաջին հայացքից անվնաս թվացող մի թռուցիկ:
«Ամանորյա ծախսերն այլևս խնդիր չեն»,- այսպիսին է համատեղ առաջարկի կարգախոսը: «Ինեկոբանկն» առաջարկում է վարկային գծով քարտ արտոնյալ պայմաններով, որի միջոցով հնարավոր է կատարել անկանխիկ գնումներ «Երևան Սիթի» բոլոր սուպերմարկետներում, ինչպես նաև այդ տարածքում գտնվող այլ առևտրի կետերում և Նատալի ֆարմ դեղատների ցանցում: Ընդ որում՝ թռուցիկի վրա նշված չէ վարկային քարտի տրամադրման պայմանները: Երևան նյուզ լրատվական կայքի թղթակիցը զանգահարելով նշված հեռախոսահամարով տեղեկացել, որ այն տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով և 24% տոկոսադրույքով: Որպես «Shopping» ակցիայի առավելություն նշված է՝ քարտի ստացման հայտ կարելի է լրացնել առանց բանկ այցելելու «Ինեկոբանկի» տաղավարներում, որոնք տեղակայված են հենց սուպերմարկետներում:
Պարզ հաշվարկ. յուրաքանչյուր ընտանիք ամանորյա տոնախմբության համար կատարում է միջինում 150-200 հազ դրամ արժեքով գնումներ: Ստացվում է յուրաքանչյուր վարկառու տարեկան 36-48 հազ դրամ վճարում է բանկին միայն որպես տոկոսադրույք, սակայն 24%-ը անվանական տոկսադրույքն է. եթե հաշվարկենք փաստացի տոկոսադրույքը՝ բազմաթիվ հավելավճարները հաշվի առնելով, ապա կստացվի մոտ 40% տոկոսադրույք, ինչը նշանակում է՝ գրեթե կրկնապատկվում է բանկին վճարվող գումարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում