▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ լսում եմ իշխանական կողմի ներկայացուցիչներին՝ միանգամից ուզում եմ «Ոչ» ասել

«Երբ լսում եմ իշխանական կողմի ներկայացուցիչներին՝ միանգամից ուզում եմ «Ոչ» ասել, իսկ, երբ լսում եմ ընդդիմադիրներին՝ ուզում եմ «Այո»  ասել: Համոզված եմ, որ որոշ պատգամավորներ եթե կարդալ իմանային ու նայեին Սահմանադրությունը, դեմ կլինեին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց Հովհ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով  այդպես էլ չի հասկացել կայուն մեծամասնության իմաստը.

«Կայունությունը ոչինչ է, եթե չունի ամուր հիմք, տնտեսություն»,-նկատեց Ռուբեն Բաբայանը:

 Ի տարբերության Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը որոշ տագնապներ է ունեցել.

«Ես տագնապներ ունեի, որը լուծեցի Սահմանադրության տեքստը կարդալուց հետո՝ աչքիս առջև ունենալով Անգլիայի, Իսրայելի տարբերակը: Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է: Աշխարհում վատ և լավ Սահմանադրություն չկա, այն պարզապես պետք է աշխատի, իսկ, եթե կիսով չափ է աշխատելու՝ ավելի լավ է չփոխենք»,-ասաց հրապարակախոսը:

Մերուժան Տեր-Գուլանյանը սահմանադրական փոփոխությունների նախագծում մի լավ բան է տեսել, որն է՝ պատգամավորների թիվը 101 է լինելու:

«Ինչքան քիչ, այնքան աշխատունակ: Եվ, վերջին հաշվով, չի կարելի այդքան ձրիակերների պահել: Մեծամասնությունը կոճակ սեղմող է»-նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը: 

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 6-ին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more