▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ առկա է կույր հավատքը եւ բռնությունը, խելքն ու տրամաբանությունը մի րոպեով բացակայում են

Դուք գիտե՞ք աստվածները, թագավորները, իշխանները, հրամանատարները, սոցիալիզմի առաջնորդները ինչ մարդիկ են, որոնք միայն պատգամներով ու հրամաններով են խոսում մեզ հետ։
Հրամանով ու պատգամով առաջնորդվող “սրբությունները” երբեք գոց դռները բանալիով չեն բացում. ջարդելով են ներս մտնում։
Երբ առկա է կույր հավատքը եւ բռնությունը, խելքն ու տրամաբանությունը մի րոպեով բացակայում են` բնավ չվերադառնալու պայմանով…
Անհերքելի ճշմարտություն է այն, որ ով չի կարող կատարյալ մարդ լինել` դառնում է աստված ու թագավոր կամ առաջնորդ մի սուտ վարդապետության։
Այս բոլոր վերնախավին մի բառով աստված անվանելուց հետո ասեմ, որ այս աստվածները ոչ մի օրենք իրենց համար չեն սահմանում։ Տրնկոզիի նման իրենք նստում են գերանի ծանր մասին, ժողովրդին բարձրացնում երկինք, որ երկրային բարիքները իրենք միայն վայելեն։
Այն է ճիշտ` ինչ իրենք գիտեն, եւ որովհետեւ նրանք ոչինչ չգիտեն, իրենց ստեղծած աշխարն էլ դառնում է “ունայնություն ունայնության”…


Լեռ Կամսար, 1959թ․ "Սոցիալիզմի Սահարա"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more