▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ ամեն ինչ վերջնականապես պայթի, դուք նույն անիմաստ հարցն եք տալու՝ «բա էս ո՞նց եղավ»»

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․ 

«Թրամփը մի ապտակով ձեր իշխանությանը տեղը դրեց, ու հիմա պարզ է՝ եվրոպամետ հեքիաթները վերջացել են։ Պուտինն ու Թրամփը լեզու են գտել, Ուկրաինան պարտվում է, աշխարհն իր խաղերն է խաղում, իսկ դուք դեռ օդում ամրացված իլյուզիաներով եք ապրում։

Տարիներով գոռում էիք՝ «Ռուսը դավաճանել է մեզ»։ Բայց ե՞րբ եք հարց տալու՝ բա մեր ղեկավարնե՞րը։ Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան՝ հերթով բոլորն իրենց բաժին դավաճանությունն արեցին, բայց դուք դրանցից մեկին հերոս սարքեցիք, մյուսին՝ դավաճան։ Միակ զբաղմունքները եղել են թիմ-թիմ բաժանվելը, մասաներ հավաքելը, իրար ծեծկռտուքների մեջ գցելը, մարդ սպանելը, քաղաքներում արյուն թափելը,իսկ դուք սպասում եք թե, ով ձեզ հերթական անգամ կխաբի։

Երկիրը լափեցին, ծախեցին, հանձնեցին, բայց դուք դեռ սպասում եք, որ հանցագործները գան ու ասեն՝ «հա, մենք էինք ձեր կյանքը դժոխք սարքել»։ Դա երբեք չի լինելու։ Ու երբ վաղը ամեն ինչ վերջնականապես պայթի, դուք, ինչպես միշտ, նույն անիմաստ հարցն եք տալու՝ «բա էս ոնց եղավ»։ Ուշ կլինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more