▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երասխի «կալցևոյում» խոշոր ու ողբերգական ավտովթարի կասկածյալ պարսիկ վարորդը ձերբակալվել է

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի որոշմամբ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 58-ամյա Իսմայիլ Նաջաֆի Խալիֆխերալդին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխի «կալցևոյի» մոտ խոշոր ու ողբերգական ավտովթար կատարելու մեջ, որի ժամանակ 1 հոգի մահացել էր, 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, մի քանի ավտոմեքենաներ առաջացած հրդեհի հետևանքով վերածվել էին մոխրակույտի, իսկ մի քանի մեքենաներ էլ՝ մետաղե ջարդոնի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը այս պահին հիվանդանոցից տեղափոխվել է և գտնվում է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more