▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երաժիշտ Կարեն Նասիբյանը կապահովվի աշխատանքով ու բնակարանով

Հայորդի նախաձեռնությունը գրում է․

Սիրելի Հայրենակիցներ, շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։

Հայորդիի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։

Հայորդիի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագացող իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։

Հայորդիի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։

Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները։

Կարեն Նասիբյանի մասին Ազատություն ռադիոկայանի տեսանյութը՝ ստորև․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more