▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրությունները կեղծված են եղել, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ...

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ, Aravot.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀՅԴ խմբակցության ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ: Դրա համար մենք չենք միանում մի շարք նախաձեռնությունների, որոնք պաշտոնանկության հարց են դնում ոչ միայն այն պատճառով, որ պարզապես անիմաստ է նման խնդիր քննարկելը, այլ նաեւ ընդունում ենք, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է եւ դրա համար էլ բանակցում ենք Սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ, մեր առաջարկությունները ներկայացնում ենք», - ասել է Մինասյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more