Սոցիալական կայքերի միջոցով կատարվող հանցագործությունների թվին օրերս ավելացել է ևս մեկը:
Գյումրիում բնակվող 25-ամյա մի աղջիկ «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 22-ամյա մի երիտասարդի հետ, ժամադրվել ու հանդիպել Գյումրիի Կենտրոնական զբոսայգում:
Բայց հենց առաջին իսկ հանդիպումն ավարտվել է ինտիմ բնույթի լուսանկարներով, որոնք հայտնվել են երիտասարդի ընկերների «Օդնոկլասնիկի» կայքի էջերում:
Աղջկա ներկայացրած վարկածի համաձայն՝ առաջին իսկ հանդիպմանն իր նոր ծանոթը, բռնելով կոկորդից, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ կամ մերկ լուսանկարվել` որպես որաշխիք, որ հետագայում շարունակելու է իր հետ հանդիպումները:
Աղջիկը հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալ, բայց սպառնալիքներից վախենալով՝ բարձրացրել է վերնաշապիկը:
Երիտասարդն իր բջջային հեռախոսով կիսամերկ վիճակում լուսանկարել է աղջկան և լուսանկարները տեղադրել իր ընկերների «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի էջերում:
Հեղինակ:
«Փաստինֆո»
Սոցիալական կայքերի միջոցով կատարվող հանցագործությունների թվին օրերս ավելացել է ևս մեկը: Գյումրիում բնակվող 25-ամյա մի աղջիկ «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 22-ամյա մի երիտասարդի հետ, ժամադրվել ու հանդիպել Գյումրիի Կենտրոնական զբոսայգում: Բայց հենց առաջին իսկ հանդիպումն ավարտվել է ինտիմ բնույթի լուսանկարներով, որոնք հայտնվել են երիտասարդի ընկերների «Օդնոկլասնիկի» կայքի էջերում:
Աղջկա ներկայացրած վարկածի համաձայն՝ առաջին իսկ հանդիպմանն իր նոր ծանոթը, բռնելով կոկորդից, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ կամ մերկ լուսանկարվել` որպես որաշխիք, որ հետագայում շարունակելու է իր հետ հանդիպումները:
Աղջիկը հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալ, բայց սպառնալիքներից վախենալով՝ բարձրացրել է վերնաշապիկը: Երիտասարդն իր բջջային հեռախոսով կիսամերկ վիճակում լուսանկարել է աղջկան և լուսանկարները տեղադրել իր ընկերների «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի էջերում:
«Փաստինֆո»