▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմացողներն անգամ չգիտեն՝ ինչին են ընդդիմանում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մի քանի օր է ինչ այրաքաղաքում տեսնում եմ շենքերի պատերին փակցրված հատուկ ստենդեր, որոնք նախատեսված են սահմանադրական բարեփոխումների քարոզչության հետ: Մի քանի օր է ինչ սկսվել է քարոզչության շրջանը, բայց այդ ստենդերը այդպես էլ դատարկ են մնում ու որոշ մարդիկ այդ ստենդերն օգտագործում են իրենց ընկերությունները գովազդելու համար:

Այդ ստենդերն ավելի շատ պետք են ընդդիմությանը քան իշխանությանը: Չեմ հասկանում ընդդիմադիրները ինչո՞ւ չեն օգտագործում այդ անվճար տարածքներն իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Պետք է օգտագործել յուրաքանչյուր տարբերակ, ոչ թե այստեղ այնտեղ ասուլիսներ տալ և Յութուբյան լայքերի ու դիտումների կամ ՖԲ-ում «Շեյրերի» քանակով ասել հաղթելու ենք, տապալելու ենք:

Մեկ ամիս 10 օր է մնացել ընտրություններին, բայց հստակ ձևավորված ՈՉ-ի ճակատ չեմ տեսնում, հստակ գործողությունների պլան չեմ տեսնում: Ժողովուրդ ջան այս պարագայում այդ ստենդերին ՀՀԿ-ն էլ ոչինչ չի փակցնի, որովհետև իրականում ընդդիմացողներն անգամ չգիտեն ինչին են ընդդիմանում: Այդ երկաթյա լուռ տարածքները վերջում կդառնան գովազդային անկյուններ:

Էդգար Խաչատրյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more