▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմիլ Գալստյանը կատարյալ անգրագիտություն էր թույլ տալիս իրեն՝ ի ցույց դնելով, որ զոմբիացված մոլորյալ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Փոփ Արտի վերջին թողարկան հյուրը՝ դերասան Էմիլ Գալստյանը իրեն դրել էր մեծ աստվածաբան ու կրոնների գիտակի տեղ և ամբախ-զամբախ դուրս էր տալիս Հայ Առաքելական Եկեղեցու ու դրա հետևորդների հասցին։ Դե բնականաբար, դրան զուգահեռ կատարյալ անգրագիտություններ էր թույլ տալիս իրենց՝ նույն կրոնական թեմատիկայով, ի ցույց դնելով, որ ինքը պարզապես զոմբիացված մոլորյալ է։ Հիմա կետերով պատասխանեմ «մեծն կրոնագետին».

1. Էմիլ, ՀԱԵ-ն ու Բողոքական եկեղեցին նույնը չեն ու տարբերություններ կան՝ այն էլ ի՜նչ տարբերություններ։ Ասեմ ավելին, ՀԱԵ-ն ու Ռեման ոչ միայնբ նույնը չեն, այլ ընդհանրապես համեմատելի չեն, որովհետև եթե Բողոքական եկեղեցու ասենք Լյութերական, կամ էլ Անգլիկան ճյուղերը որոշակի լեգիտիմություն ունեն քրիստոնեական աշխարհում (ի տո, զուտ քաղաքական պատճառներով), ապա Ռեման դասական աղանդավորական կառույց է։

2. Էմիլ, դու ասում ես, որ նախ պետք է իմանալ ինչ է աղանդավորությունը, հետո նոր խոսել դրանից, ընդ որում, քո բացատրությունից պարզ է դառնում, որ ինքդ բացարձակապես չիտես, թե ինչ է աղանդավորություն։ Աղանդ ասվածը չունի իրավական ձևակերպում, բայց դրա իմաստային ձևակերպումը հետևյալն է. ուսմունք, որն առնաձնանալով բուն վարդապետությունից, աղավաղել է դրա ուսմունքը ու նենգափոխել այն, բայց շարունակում է հանդես գալ, որպես ճշմարտացի վարդապետություն։ Հիմա Ռեմադ էլ, Կյանքի խոսքդ էլ նույն աղբն են ու իդեալապես տեղավորվում են այս բանաձևի մեջ։ Դուք հավատում եք նրան, որ երբ ձեր մեջ Սուրբ հոգին է մտնում, սկսում եք այլ լեզուներով խոսել, դուք հավատում եք, որ երբ գազեր եք արձակում՝ ձեր մեջից դևեր են դուրս գալիս, դուք աղոթում եք զուգարանում ու էլի շատ ախմախ բաներ եք անում՝ ներկայացնելով դա, որպես քրիստոնեություն։

3. Էմիլ, Հայ Առաքելական Եկեղեցին շատ մարդիկ ունի, ովքեր գրագետ չեն դավանաբանական հարցերում, բայց էդ չի նշանակում, որ դու քեզ կարող ես թույլ տալ մեզ «Մոմ վառողներ» ասել։ Քո սուբյեկտիվ պատկերացումները, որպես աներկբա փաստ ես ներկայացնում, մինչդեռ ակնհայտ է դառնում, որ ՀԱԵ-ի մասին քո պատկերացումները ավելի շատ ձեր Ռեմայի հովիվների պատմածներով ես կազմել, քան սեփական փորձով։ Ինքս չեմ հանդիսանում մեր հոգևորականության բոլոր ներկայացուցիչների կույր հետևորդ ու ցավոք, չեմ կարող պարծենալ, որ հետևողականորեն այցելում եմ Եկեղեցի, բայց էդ չի նշանակում, որ տեղից ամեն վեր կացողը կարա ապաշքյարա նման բաներ դուրս տալ։ Մենք դեռ մեծամասնություն ենք, իսկ դուք դեռ փոքրամասնություն և քանի գնում է, էդ ձեր փոքրամասնությունները իրենց նյուխը կորցնում են։

4. Էս արդեն առհասարակ եմ ասում ու չեմ հասցեագրում միայն Էմիլ Գալստյանին։ Էդ հոլովակներ-մոլովակներ նկարելու ու քարոզչության մասին։ Չե՞ք կարծում, որ արդեն պետք է ցանկ կազմաել՝ վտանգավոր կրոնական կազմակերպությունների ու այդ ցանկի մեջ ներառված կազմակերպություններին արգելել նման քարոզչությունը, իսկ Էմիլ Գալստյանին ու նրա նմաններին միանգամից մտցնել սև ցուցակ՝ զրկլով նրանց հնարավորությունից՝ իրենց պոպուլյարությունը օգտագործել, որպեսզի տարբեր բողոքական ու ոչ բողոքական աղանդների համար նոր անդամներ վեռբովկա անելու համար։ Որ աստղն ու աստղիկը խոստովանի, որ ինքն այդ ցուցակի աղանդներից մեկին է հարում, իրեն դադարում են լուսաբանել, իրենց դադարում են դերեր տալ, իրեն դադարում են մեդիա դեմք դարձնել։ Այո, սա խտրական վերաբերմունք է, բայց ես չեմ էլ ուզում ձևացնել, թե իբր տոլերանտության մեծ սիրահար եմ, որովհետև տռոլերանտության միակ իրական արդյունքն էն ա, որ ինչքան վտանգավոր փոքրամասնություն կա՝ նստում ա շալակներիս։

5. Ինչ աղանդի ուզում եք հարեք, ինչ աստծո ուիզում եք հավատացեք, կամ էլ մի հավատացեք առհասարակ, բայց ճանաչեք Ձեր չափը ու ագրեսիվ քարոզչության մասին մոռացեք։

Հ.Գ.-ի փոխարեն։ Էմիլ Գալստյանին պետք է հիշեցնել մի բան. խաղացածդ սերիալային մի հատ դեր՝ իմբեցիլ Համբարձումի դերը չի՞։ Էլ ուրիշ ի՞նչ մեգաարժանիք ունես, հարգելի ռեմայիստ, որ նման անթաքույց հեգնանքով ես վերաբերվում դիմացիններիդ։ Հա, իմբեցիլի դերը վատ չէիր խաղում, բայց դրանից ոչ ավելի։

Կոնստանտին Տեր-Նակալյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more