ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթի ժամանակ, անդրադառնալով Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում և Օրեգոնի քոլեջներից մեկում ահաբեկիչների կողմից իրականացված սպանությունների խնդրին, չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է:
«Ամեն անգամ, երբ ես մտածում եմ այդ անմեղ երեխաների մասին,խելագարության եմ հասնում: Նման բան այլևս երբեք տեղի չի ունենա իմ ղեկավարության ընթացքում»,-ասել է Օբաման:
Անդրադառնալով զինված հարձակումների թիվը նվազեցնելու նպատակով զենքի վաճառքի օրենքի խստացման անհրաժեշտությանը՝ Օբաման մասնավորապես նշել է. «Միգուցե ոչ բոլորին, սակայն շատերին կարող ենք դեռ փրկել»: