Երևանի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ։ Սա քաղաքապետարանի մտահղացում-գործիքն է, որը պարզեցրել է գրանցումն ու պարզել, որ մանկապարտեզներում հերթագրված երեխաների ընդհանուր շատ մեծ թիվը տարիներ շարունակ կուտակված ու կրկնագրված, ուռճացված տվյալների հետևանք էր։