▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ինչ արվեստագետ, եթե չի ճանաչում կյանքը և վախենում է «սխալվելուց»

Չգիտեմ, թե ովքեր են ասել, որ արվեստագետները վախենում են սխալվելուց, և այդ պատճառով ակտիվ չեն մասնակցում մեր երկրի հասարակական կյանքին: Երևի ավելի անկեղծ կլիներ, եթե ասեին «շահարկվելուց կամ օգտագործվելուց». դա մեկ: Երկրորդ՝ էլ ինչ արվեստագետ, եթե ինքը չի ճանաչում կյանքը և վախենում է «սխալվելուց». նման բան կարող է ասել միայն պոետը, ով չորս պատի ներսում փակված՝ բանաստեղծություն է գրում, մեկ էլ, ասենք, նկարիչը՝ այն էլ ոչ բոլոր դեպքերում, իսկ թատերագիրը, արձակագիրը, քննադատը կամ արվեստագետը՝ լայն առումով, չեն կարող գերազանց չճանաչել կյանքը. եթե այդպես չլինի, ապա ինչպես են պատկերելու նույն այդ կյանքը կամ «որակավորելու» այդ կյանքի պատկերումը...

Դա էլ հո ոտանավոր կամ նկար չի, որ թղթին հանձնես քո ներքինը՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում դրսում... Մի խոսքով, չգիտեմ, թե ով է ասել դա, բայց այն ընդամենը պատասխանատվությունից փախչելն արդարացնելու փորձ է, ուրիշ ոչինչ. չինմաչինցի իմաստուն...

Վախթանգ Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more