▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էգուց դիմակայություն է սկսվում

Սառնաղբյուրցիք, երկրի պատիվը պահող մարդիկ արդար վերջնագիր են դրել իշխանության առաջ.-ազատել արժանապատվության կռվի ելած մարդուն.- հասարակ ու հասկանալի պահանջ է, թվում է, թե դրա կարիքը չպիտի լիներ:

Բայց իշխանությունն իրեն անհասկացողի տեղ է դրել, զոռն քշում առաջ: Էգուցվանից կերեւա՝ ում զոռն է ուժեղ:

Բոլորս մի մարդու պես պարտավոր ենք սառնաղբյուրցիներին սատարել, կողքերը լինել, հավասարի պես պայքարել, որ մենթական բեսպրեդելը չանցնի էս անգամ: Թե չէ հետո քանդած ցախավելի պես հատ-հատ ջարդելու են բոլորին, ինչպես մինչեւ հիմա են արել: Սրանք մեր հավաքական կամքի դեմ են ընկրկում, միլիոն տարի նույն պատմությունն է:

Լևոն Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more