▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Ստեփանյանը հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն

Աստանայում այս օրերին ընթանում է հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը (տրեկ), որին մասնակցում են 32 երկրների հեծանվորդներ: Հայաստանը Աստանայում ներկայացնում են Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը, մեր պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող):

Ավարտվել է 25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումները. Էդգար Ստեփանյանը գերազանց է հանդես եկել ու նվաճել է արծաթե մեդալ՝ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Առաջնությունը ավարտվելու է օգոստոսի 23-ին. մեր հեծանվորդները առաջիկա 2 օրերին մասնակցելու են եւս մի քանի մրցումների:

Edgar Astana

Edgar Astana 1Edgar Stepanyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more