«Էդ լո՞ւրջ եք հարցնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին՝ ի վերջո, ձեզ ո՞վ է բերել իշխանության։ Անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա այդ հարցի վերաբերյալ քննարկում կա, որին մասնակցում են նաև քոչարյանականները, Փաշինյանը նշեց․ «Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր իր վերջին ասուլիսում, որ երբ հարցրել էին, թե ինչու է պարտվել ընտրություններում, պատասխանել էր՝ որովհետև ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին: Հիմա էլ ի՞նչ են քննարկում»։ *** |
Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ 2018-ին զգացե՞լ է քոչարյանականների աջակցությունը հրապարակում, պատասխանեց. «Ես ընդհանրապես քոչարյանականների գոյությունը չեմ զգացել 2018 թվականին»: Դիտարկմանը, որ Քոչարյանին դատելու ժամանակ է գուցե զգում նրա գոյությունը, Փաշինյանն արձագանքեց․ «Դուք ասում եք, որ ես իրեն դատում եմ, ժողովուրդն էլ ասում է՝ ընդհակառակը, ես իրեն չեմ դատում: Հիմա ես իրեն դատո՞ւմ եմ, թե՞ չեմ դատում»: |
«Էդ լո՞ւրջ եք հարցնում»․Փաշինյանն՝ ի պատասխան հարցին՝ ի վերջո ո՞վ է իրեն բերել իշխանության
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more