▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է~, ականջներդ կանչի, Կարապետիչ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Է~, ականջներդ կանչի Կարապետիչ, Հայաստանի միակ ու Գլխավոր մարքսիստ…Ու՞ր եք…Համուհոտ, երանգ էիք տալիս քաղաքական կյանքին…Նույնիսկ այն այլամոլորակային էպոսագետը ինչ-որ թարմություն հաղորդեց…

Չկա′ք, դրա համար էլ մեզ` բոլորիս, այն գաղջ է թվում, անհետաքրքիր ու միապաղաղ…
Դուք այդ քաղաքական խոհանոցի սուր, կծու, ժպիտ, ծիծաղ, ուրախություն հարուցող, զվարճացնող համեմունքներն էիք…

Ու՞ր եք էպիլյատորներ և տելեվիզատորներ նվեր ստացող կանանց ու տղամարդկանց «հավատարիմ» նվիրյալների զորախումբը…Չկա′ք, թքած ունեք…Դուք հանգիստ ձեր էպիլյատորներն ու տելեվիզատորներն եք օգտագործում…Ձեզ դա էր պետք միայն, կոնկրետ, առարկայական և թքած ունեք մնացյալի վրա…

Իսկ համեմունք մեր քաղաքական դաշտին այնուամենայնիվ պետք է...Թե չէ մի տեսակ շատ անհամ է դարձել ու թույնառատ...

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more