Ուկրաինայի կողմից Դոնբասի հակաահաբեկչական գործողություններ (ՀԱԳ) անցկացնելու գոտում կռվող մի խումբ վրացի կամավորներ տեսաուղերձ են ներկայացրել` այն ուղղելով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Մարտիկները Ավակովին դիմել այն բանից հետո, երբ վերջինս վիճել է Օդեսայի նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիի հետ: Տեսաուղերձում նշել են, որ վիրավորել է ամբողջ Վրաստանին, քանի որ Սաակաշվիլիին «շրջիկ» է անվանել:
«Դուք դրա համար պատասխան կտաք: Եվ դուք իրավունք չունեք ասելու մեր մասին, որ մենք շրջիկներ ենք: Դուք այդ բառի համար պատասխան կտաք: Իսկ եթե չապացուցեք, ապա ինքներդ կդառնաք շրջիկ այստեղ: Դա ասում ենք մենք` վրացի պարտիզաններս, ովքեր իրենց արյունով և զենքով մարտնչում են Ուկրաինայում»,- ասել են մարտիկները:
Տեսանյութը դիտել` այստեղ