▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանն իսկական վիրտուոզ է՝ արվեստն ու գեղեցիկն ապականելու հարցում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Իր «Առաջնորդները» սերիալով, Դիանա Գրիգորյանն ապացուցեց, որ ինքը մեր մշակույթի Էնվեր Փաշան է

Օրերս կինս որոշեց, որ ինքը անպայմանորեն պետք է փորձի նայել Դիանա Գրիգորյանի նոր գլուխգործոցը՝ «Առաջնորդները» հեռուստասերիալը ու մի պահ ասի ես էլ փորձեմ նայել, որովհետև ինձ համար խորապես անհասկանալի է, թե ինչպես ու ինչի հաշվին են Դիանայի բորբոքված երևակայության արդյունքում ծնված սցենարները համազգային հիթերի վերածվում: Նստեցի ու ես էլ առաջին սերիան նայեցի...

Ժողովուրդ, սա բառիս բուն իմաստով մշակութային ցեղասպանություն է: Դիանա Գրիգորյանի աշխատանքները նայելով, ակամայից սկսում ես կասկածել, որ մենք 5000-ամյա մշակույթ ունենք, արմատներ ունենք, գեղեցիկի մասին պատկերացումներ ունենք: Այն ինչ ես տեսա, անգամ էժանագին լատինոամերիյան օ-առային օպերա էլ չէր, այլ Թուրքիայի գավառներից մեկի շրջկենտրոնի մակարդակի աշխատանք:

Պրիմիտիվագույն սյուժե, սրտխառնուց առաջացնող պաթոս, անհեթեթության աստիճան տափակ դերասանական խաղ ու ամեն վայրկյան հանդիպող ինչ որ կարծրատիպային պատկերացումներ կերպարների և իրավիճակների մասին: Սերիալն այնքան պարզունակ է, որ անգամ վերլուծելու բան էլ չկա:

Փոխարենը, ես վստահ եմ, որ այս սերիալն էլ դառնալու է հերթական բումը, որը նայելու են ամենայն հայոց աշխարհի տանտնտեսվարուհիներն ու դեռահասները: Ու սա Դիանա Գրիգորյանի ամենամեծ հանցագործությունն է, քանի որ հենց նրա ցնդաբանությունները տարիներ շարունակ մշակութային պլանկան հհեռւոստատեսության ոլորտում այն աստիճան իջեցրեցին, որ այսօր ամենամեծ պահանջարկը վայելում են իմբեցիլի մակարդակի այսպիսի գործերը ու սա ահավոր է, քանի որ եթե Դիանա Գրիգորյանից մի 10 տարի պահանջվեց մշակությային այսպիսի եղեռն իրականացնելու համար, ապա դրա հետևանքները չեզոքացնելու համար կպահանջվեն տասնամյակներ: Քանդելը շատ ավելի հեշտ է, քան ստեղծել է, իսկ Դիանա Գրիգորյանը իսկական վիրտուոզ է՝ արվեստն ու գեղեցիկն ապականելու հարցում:

Կարծում եմ, որ քանի դրա հնարավորությունը կա, պետք է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում նոր կետ ավելացնել, որով Սահմանադրորեն կարգելի Դիանա Գրիգորյանին սցենարներ գրել, իսկ այլոց՝ այդ սցենարներն էկրանավորել:

Գեղամ Ասլամազյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more