▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե ինչ, երգի՛չ, երգի՛ր ռոքդ, բայց իմացիր՝ փուչ է քոքդ

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Դիմել էի երգչին խնդրանքով: Հասկանալի է, պարտադիր չէր, որ ընդառաջեր:Բայց «չգիտես ինչու»թվում է,թե պատասխանելն էր պարտադիր՝ այո,կամ ոչ:ՉԲԱՐԵՀԱՃԵՑ:Բավական չէ,այլեւ գոցեց ճանապարհը,որ այլեւս«զահլեն չտանեմ»:Ցավեցի:

Ոչ ինձ համար, իրեն,անկիրթի համար,ու մեկ էլ նրան մեծարողների: Չէի սպասում: Շատ կուզեի, երգիչը «քիչ մը վար իջնար», իմանար քաղաքավարության հասարակ,տարրական(թերեւս ոչ ամերիկյան)կանոնները,մարդու(առհասարակ) հարգելն ու գնահատելը,նաեւ իմանար,որ գոնե իմ պարագայում,առանց զլանալու ինձ նամակներ են հղել (գովասանքի) Իսրայելի Վարչապետն ու Նախագահը, Իսրայելում Լիտվայի եւ Ավստրիայի դեսպանները (հուշանվերով),իսկ Հայաստանում , Իսրայելի դեսպանը ,այնտեղ կայացած իմ հեղինակային համերգից հետո(2004թ Արամ Խաչատրյան Տուն թանգարան)իր գովասանքի նամակով հայտարարեց ինձ «Իսրայելի մշակույթի դեսպան Հայաստանում»(լսում ե՞ս երգիչ):

Իմ նամակներին (թեկուզ եւ կծու) պատասխանել են Իսրայելի Քնեսեթի մի շարք պատգամավորներ...Ինձ շնորհակալական նամակ է հղել Սերժ Թանկյանից«մի քից»ավել տիտղոսավոր Շառլ Ազնավուրը... Անգամ սովետական տարիներին իմ աշխատանքը գնահատել եւ պարգեւատրել է Մոսկվան(չէ,կոմունիստ չեմ եղել):Էս բոլորը՝ «ջահյնամը»,բայց դե մարդ ենք չէ՞,մարդ ենք չէ՞մարդ ենք չէ՞... Դե ինչ,երգիչ,երգիր ռոքդ,բայց իմացիր՝ՓՈՒՉ Է ՔՈՔԴ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more