▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայում նոր կառավարության ձևավորումից հետո պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Թուրքական «Bugun» թերթի կայքի հաղորդմամբ` Դավութօղլուն իր օտարկրյա այցերի շրջանակներում առաջինը կայցելի այպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն , այնուհետև Ադրբեջան և Իրաք: Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն կարողացավ մեծամասնություն ապահովել` ստանալով 49.4 տոկոսը ձայն (316 պատգամավորական մանդատ): Ի դեպ ըստ վերոնշյալ թուրքական աղբյուրի իշխող ԱԶԿ-ն ամենաշատ ձայնը հավաքել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդավայրում` Ռիզեյում (75.9): 

 

Աղբյուր` Ermenihaber
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more