Սիլվանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործողությունները շարունակվելու են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում փողոց դուրս գալու արգելքին ու ռազմական գործողություններին, հայտարարել է․ «Թող ոչ-ոք շոու չսարքի։ Սիլվանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործողությունները շարունակվելու են։ Ոչ-ոք թող չփորձի ստուգել մեր վճռականությունը, թող ոչ-ոք չկասկածի»։
Նշենք, որ Սիլվանում արդեն 11 օր փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, որի ժամանակ ոստիկաններն ու զինվորականները կրակում են շարժվող ցանկացած կետի վրա, այդ թվում բնակելի տների ու սրճարանների։ Այս ընթացքում ոստիկանները սպանել են 7 քաղաքացու։