«Օրերս «Դալմա մոլում» սկանդալային միջադեպ է եղել՝ կանանց արտաքնոցում տղամարդ է թաքնված եղել խցիկներից մեկում։ Կանայք նկատել են, ահազանգել եւ մոլի անվտանգության աշխատակիցներին հանձնել նրան։
«Հրապարակ»–ը գրում է, որ, որ ախրանան ծեծի է ենթարկել այլասերվածին եւ հանձնել ոստիկանությանը։
ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը, նշելով, որ տղամարդը, գտնվելով Դալմայի կանանց զուգարանում, «հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկը»։ Ահազանգով ժամանած ոստիկանները պարզել են նշված տղամարդու ինքնությունը և ձերբակալել նրան` հանձնելով Քննչական Կոմիտե»։