Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դադարե՛ք Սամվել Ալեքսանյանի դատարկաբանությունները հրապարկել, հարգելի լրատվամիջոցներ: Երբ սույն մականունավոր պատգամավորը մի քանի անգամ անընդմեջ հայտարարում է, թե ինքն աստղ է, իրեն պետք է վճարել, որպեսզի հարցազրույց տա ու ինքն էլ էքստազի մեջ ընկնելով իր ասածից՝ սկսում է կրկնել դա, նրա ինտելեկտուալ մակարդակն իմանալով հնարավոր է ըմբռնումով մոտենալ:
Սակայն երբ ԶԼՄ-ներն ամեն անգամ սույն միտքը սարքում են լուրի թեմա, իրոք, զավեշտ է: Նույնքան զավեշտ, երբ սույն անձի հետևից լրագրողները վազվզում են ԱԺ-ի շենքում՝ հերթական ոչ ադեկվատ միտքը լսելու ու հրապարակելու համար: Եկեք հարգենք մեր մասնագիտությունը, սիրելի լրագրողներ և մեր ընձեռողներին մտավոր աղբ չմատուցենք: