«...Կյանքի ճանապարհը լի է բացասական ազդակներով, մարդկանցով, որոնք, անշուշտ, նպատակ ունեն վնասելու և ընկճելու մարդուն, նսեմացնելու նրա առաքելությունը: Կյանքը պայքար է, գոյության կռիվ, որը ցածր արժեհամակարգով հասարակություններում վերածվում է բնազդային պատերազմի, իսկ բարձր քաղաքակրթական մակարդակի վրա ունենում ավելի խելամիտ դրսևորումներ: Եվ եթե մարդն իր էությամբ պատրաստ չէ պայքարելու, ուրեմն՝ պատրաստ չէ ապրելու ընդհանրապես: Կարծում եմ՝ ուժեղ, ինքնավստահ մարդու ֆենոմենն է պայքարի թոհուբոհի մեջ անգամ չենթարկվել սադրանքների, հավասարակշռված կեցվածքով կռել հաղթանակը՝ բարձր պահելով սեփական արժանապատվությունը: Դա իմ և Սեյրան Օհանյանի կյանքի սկզբունքն է, և ես այդպես եմ փորձում դաստիարակել իմ զավակներին...»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Դե Ֆակտո» ամսագրի
11/ 2015 N11/ 114 համարում: