«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գյումրեցի ծննդկան Ջուլիետա Գասպարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ երիտասարդ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել «Պոլիօրգանային անբավարարություն, սեպտիկ էնդոկարդիտ, փայծաղի և երիկամների նեկրոզ»-ը եւ քննիչը մերժել էր քրեական գործի հարուցումը։ Սակայն մահացած ծննդկանի հարազատները Զանգվածային լրատվամիջոցներին հայտնել էին, որ իրենց աղջկա՝ սրտի արատ ունենալու մասին չեն էլ իմացել, Գյումրիի պոլիկլինիկայում ու հիվանդանոցում իրենց այդ մասին չեն հայտնել և նույնիսկ վիրավորել են, երբ իրենք մի քանի հոգով ծննդկանի հետ դիմել են բժշկի:
ԶԼՄ-ներում հրապարկումներից հետո Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը գրավոր դիմել էր նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ խնդրելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել կատարել քննություն՝ հարազատների կողմից մամուլում մատնանշված հանգամանքների շուրջ։
Հիշեցնենք, որ 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը հղիության ընթացքում հաշվառված է եղել Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներից մեկում, իսկ ամիսներ անց, հուլիսին նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ:
Երկու օր Գյումրի քաղաքի ծննդատանը բուժում ստանալուց հետո նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այստեղ հղի կնոջ մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշել և համապատասխան հետազոտություն կատարելու համար ուղարկել են Նորք Մարաշում գտնվող սրտաբանական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո նրան վերադարձրել են «Արմենիա » բժշկական կենտրոն, ապա՝ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օգոստոսի 1-ին կատարվել է կեսարյան հատում, սակայն երիտասարդ կնոջ կյանքն այլևս փրկել չի հաջողվել, նրա առողջական վիճակը չի բարելավվել, իսկ օգոստոսի 4-ին մահացել է:
Հեղինակ:
«Փաստինֆո»
- See more at: http://pastinfo.am/hy/node/76251#sthash.EKecGhCG.dpuf