Չինական Սիչուան նահանգից Լին Յուենը եւ Դեն Յանն ամուսնացել են 2010-ին, բայց այդ ժամանակվանից դեռ չեն կարողացել սեքսով զբաղվել Զույգը միասին համարյա 400 կգ է կշռում: Նրանք հեռացել են հարազատ Սիչուանից, որպեսզի վիրահատության ենթարկվեն նիհարելու համար:
Որոշել են այդ պրոցեդուրային դիմել` ներշնչվելով Չինաստանի ամենագեր կնոջից` Ցյան Ցյանից: Նա մեկ ամիս առաջ նման վիրահատություն է տարել եւ հաղթահարել է ճարպակալումը: Ամուսինները որոշել են, որ իրենք էլ պիտի անեն դա: Սակայն զույգի համար նիհարելու ամենամեծ խթանը դարձել է ծնող դառնալու ցանկությունը:
Զույգը որոշել է այս քայլին դիմել, քանի որ ցանկանում է երեխա ունենալ:
Նրանք արդեն հասցրել են բժշկական ամբողջական հետազոտություն անցնել, սկսել են ֆիթնեսով զբաղվել եւ սննդակարգի են անցել: Այդ ամբողջ ծրագիրը պարտադիր է ստամոքսի արհեստական փոքրացման վիրահատությունից առաջ: