Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախորդ տարին ձեռքբերումների ու ամրապնդման տարի էր:
«Խաղաղ իրավիճակը մեզ համար հարաբերական իրավիճակ է: Զինված ուժերի գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը մարտունակության ապահովումն է: Քաջ կերպով կիրառելով այն գիտելիքները, որոնք որ ձեռք են բերում ուսուցման ընթացքում, կիրառվել են: Մարտական պատրաստության մեջ ուշադրություն է դարձվել անհատական պատրաստությանը»,-նշեց նախարարը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է ստացվում, որ սահմանին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում և ոչ պաշտոնյաների, Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք տարել զորակոչի արդարացի ու ազնիվ անցկացման ուղղությամբ: Ըստ զորամասերի բաշխման ընթացքում մենք ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են նրանք, այլ հաշվի ենք առնում նրանց կարողությունները՝ ֆիզիկական և առողջական հատկանիշները: Ցավոք, չգիտեմ՝ ինչպես է ստացվում,որ սահմանին անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում»: