Երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի լուսանկարով հրապարակում էր արել, որին կից նրան ուղղված գովեստի խոսքեր էր գրել: Երգչի այս քայլը մեծ քննարկումների ալիք էր բարձրացրել համացանցային օգտատերերի շրջանում: Հրապարակման մեկնաբանություններում շատերը խորհուրդ էին տվել երգչին չմտնել քաղաքականություն, այլ զբաղվել իր գործով, ոմանք նույնիսկ իրենց կարծիքը շատ կոշտ ձևով էին ձևակերպել: Իր հերթին Մհերը պատասխանել է նրանց կոպիտ ձևով, ավելին՝ ոմանց անգամ հայհոյել է:





