▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք` Եղվարդի խճուղում

Օգոստոսի 28-ին` ժամը 18:00-ին, ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ սպայական դասակի ավագ տեսուչը Եղվարդի խճուղում ծառայություն կատարելիս նկատել է իրար հետ վիճաբանող քաղաքացիների, որոնց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ներկայացրել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ Ձոր-2 թաղամասի մոտ, վիճաբանության ժամանակ, 1937 թ. ծնված Կնյազ Ս.-ն և նրա որդին` 1967 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 1986 թ. ծնված Սարգիս Ա.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Սարգիս Ա.-ն ձեռքերով հարվածել է Կնյազ Ս.-ի մարմնի տարբեր մասերին:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more