▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկահովիտի գյուղապետին խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Նորաին Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը:

Բացի այդ, մեղադրյալը յուրացրել է նաև համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները` համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը Նորաին Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more