▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ «հայ ահաբեկիչներին» վերաբերող հարցին

Օգոստոսի 28-ին Թուրքիայի զբոսաշրջային կենտրոն Բելեքում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Ռաշիդ Մերեդովը: Չավուշօղլու-Մամեդյարով-Մերեդով եռակողմ 3-րդ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքականության, տնտեսության, մշակույթի, էներգետիկայի, կապի և անվտանգության ոլորտներին վերաբերող հարցեր: Հանդիպումից հետո նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:

Թուրքական «Akşam» պարբերականի տեղեկացմամբ՝ ադրբեջանցի մի լրագրող Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին հարցրել է, թե արդյոք Թուրքիայում սպանված «ահաբեկիչների» մեջ հայեր կան:

Չավուշօղլուն, նշելով, որ դեռևս նման տեղեկություն չի ստացվել, հետևյալ կերպ է պատասխանել. «Գիտենք, որ այսօր մեր տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական կազմակերպություններում կան արտասահմանցի զինյալներ: «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» (PKK-ՔԲԿ) էլ աջակիցներ ունի: Դեռևս որևէ տեղեկություն չի ստացվել, այն մասին, թե վերջին ռազմական գործողություններից հետո մահացածների կամ վիրավորների մեջ հայեր կան, թե ոչ: Քանդիլում հրապարակել են ՔԲԿ-ին աջակցողների անունները: Անվտանգության ծառայություններից դեռևս որևէ հայտարարություն չի ստացվել, թե արդյոք Հայաստանը կա նրանց մեջ»:

Չավուշօղլուն խոսքի մեջ պնդել է թե քրդական հարցի կարգավորման գործընթացից տարիներ առաջ ՔԲԿ-ում հայեր եղել են:

Աղբյուրը` Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more