▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավոտ, բայց չափազանց օգտակար բարեփոխումներ…

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սովորաբար ներքաղաքական թեմաներին չեմ անդրադառնում, բայց...

Լևոն Ալթունյանի նշանակումը առողջապահության նախարարի պաշտոնում մեծապես պայմանավորում եմ պարտադիր առողջապահական ապահովագրության վերջնական ներդրմամբ և կարծում եմ կառավարության ծրագրում այս սկզբունքը կներառվի։ Նրա պես ոչ ոք չի տիրապետում բարեփոխման տրամաբանությանը։ Դրա առաջին քայլերը Տիգրան Սարգսյանի կառավարությունն արել է դեռևս 2012 թվականին՝ ներդնելով սոցիալական փաթեթը պետական ծառայողների համար։

Արտեմ Ասատրյանի վերանշանակումը աշխատանքի և սոցապ նախարարի պաշտոնում մեծապես պայմանավորում եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակրգի վերջնական ներդրմամբ։ Նրա պես ոչ ոք չի տիրապետում բարեփոխման տրամաբանությանը։ Այս համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են դեռևս Անդրանիկ Մարգարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների օրոք։ Բարեփոխումների այս երկու ոլորտը ֆունդամենտալ նշանակություն են ունենալու տնտեսության համար և գործադիրում դա հասկանում են։ Ցավոտ, բայց չափազանց օգտակար բարեփոխումներ են պետության ու քաղաքացիների համար։ Ու քանի որ աչքի տակ ունենք ԱՊՊԱ-ի ներդրման հաջոված փորձը և մի քանի այլ ցավոտ ընթացած, բայց օգտակարության անհերքելի բարձր գործակցով բարեփոխումներ, ուրեմն կա նաև դրան հասնելու ճանապարհ։

Բարեփոխումներին այլընտրանք չկա։

Սուրեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more