▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի լուր. մահացել է Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկի բաջանաղը

ArmComedy.com-ը գրում է. Երկուշաբթի առավոտյան պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ կյանքի 73-րդ տարում կյանքից հեռացել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Պաբլո Պիկուլոյի բաջանաղ` Պիլենցա գյուղի ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչ Բենիտո Կուտունիոն:

 ՀՀ կառավարությունը արդեն ցավակցական նամակ է ուղարկել հանձնաժողովի անդամի բաջանաղի ընտանիքին և շաբաթվա վերջում պլանավորում է այցելել Կուտունիոյի հոգեհանգիստյան արարողությունը: 

«Մեծ ցավով տեղեկացանք, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցող Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկի բաջանաղը վաղաժամ հեռացել է կյանքից: Մեր աղոտքներն ու մտքերը այս օրերին Բենիտոյի հարազատների հետ են», – նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

«Շատ լավ մարդ էր… Միշտ կգար, անեկդոտ կպատմեր, կզրուցեր… բայց խմելու հետ սեր ուներ… ու ման եկող էր… ու ստաբիլ ուռում էր…», – Սահակյան

ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կիսվեց կսկիծով մեր լրագրողի հետ. «Վերջին տարիներին Բենիտոն ուներ աղեստամոքսային տրակտի խնդիրներ, երիկամների հետ որոշ խնդիրներ և ընդհանուր առմամբ հիպերտոնիկ էր… Շատ ցավալի է իհարկե, բայց կարծում եմ մեկ-երկու շաբաթ անց հանձնաժողովը կկարողանա ուշքի գալ այդ ցնցումից և շարունակել կարևոր աշխատանքը ի նպաստ… շարունակել աշխատանքը»:

Հովհաննես Սահակյանը մանրամացնեց իշխանության հետագա քայլերը. «Կարծում եմ 7-ն ու 40-ը միասին կանեն, այնպես որ մենք նախ կայցելենք պանիխիդը, իսկ մի շաբաթից Իտալիա կմեկնի ավելի համեստ պատվիրակություն` մի բաժակ բարձրացնելու հանձնաժողովի անդամի բաջանաղի հոգու լուսավորության համար»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more